Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որ ձնամաքրման աշխատանքներին մասնակցող 28 մեքենաներն աղով ու ավազով մշակում են մայրաքաղաքի փողոցները. «Այսօր երեկոյան, ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ Այժմ ամբողջ տեխնիկան՝ 28 մեքենա, աշխատում է քաղաքի ողջ տարածքում։ Համայնքային տեխնիկայից բացի՝ ձնամաքրման աշխատանքներին մասնակցում են նաև ենթակապալառու ընկերությունները։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում վարորդների երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։