«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի

«Գազպրոմ Արմենիան» հնարավոր է սպառողների համար գազի սակագնի բարձրացման հայտ ներկայացնի
17.01.2020 | 15:10

Թեև 2020-ին սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար գազի գինը պահպանվել է, ամենայն հավանականությամբ «Գազպրոմ Արմենիան» բնակիչների համար գազի սակագնի բարձրացման հայտ կներկայացնի՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Օրենքի ուժով 6 ամիսը մեկ կարող են հայտ ներկայացնել, բայց «Գազպրոմ Արմենիայի» հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն կար, որ 2019-ին պահպանվելու են այն գործող գները, ինչը ունենք, անկախ նրանից, որ սահմանին գազի գինը բարձրացել էր: Հիմա՝ 2020 թվականին, եթե գազի արժեքը կրկին պահպանվում է 165 դոլար, այսինքն՝ այն գործող գինը եղած մեծություններից առնվազն բարձր է, ենթադրում եմ, որ գոնե այդ մասով պետք է սակագինը վերանայելու հայտ լինի»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:
Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» բանակցությունները հիմա էլ են ընթանում՝ երկարաժամկետ կտրվածքով գազի գնագոյացման հարցի շուրջ. «Խոսքը երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու մասին է: Նաև քննարկվում էր մոտ 230 մլրդ դրամի ներդրումային ծրագիրը: Այս ամբողջ կոնտեքստում են այդ հարցերը քննարկվում»,- ասաց նա:


2019 -ի վերջին տեղեկություն կար, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական գազի մատակարարման լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել, որ՝ 2020-ին Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի և կմնա 2019-ի մակարդակին:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ