Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղազախստանի ՆԳՆ-ն պարզաբանել է հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման կանոնները

Ղազախստանի ՆԳՆ-ն պարզաբանել է հայկական համարանիշերով մեքենաների մաքսազերծման կանոնները
17.01.2020 | 15:11

Ղազախստանի ներքին գործերի առաջին փոխնախարար Մարատ Կոժաևը պարզաբանել է օտարերկրյա հաշվառման համարանիշերով ավտոմեքենաների գրանցման կանոնները: Այդ մեքենաները գրանցելու համար սեփականատերերը պետք է դուրս գան Ղազախստանի սահմաններից և 30 օր անց վերադառնան Ղազախստան: «Խոսքը միայն Հայաստանից և Ղրղըզստանից բերված մեքենաների մասին է: Դա չի վերաբերում ռուսական մեքենաներին: Մաքսազերծման կանոնների համաձայն՝ դա պետք է անեն Ղազախստան մուտք գործող բոլոր մեքենաների տերերը, եթե դրանց մաքսազերծումն արվել է ոչ ըստ ԵԱՏՄ տարածքում սահմանված կանոնների: Մեզ մոտ դա վերաբերվում է երկու երկրի՝ Հայաստանին և Ղրղըզստանին, որտեղ մինչև 2020-ը մաքսազերծման արտոնյալ ժամանակահատված էր գործում, այսինքն մաքսատուրքերն ավելի ցածր էին, քան ԵԱՏՄ մյուս անդամների մոտ: Այդ պատճառով ստացվում է, որ կանոնը պետք է տարածվի միայն Հայաստանի և Ղրղզստանի քաղաքացիների վրա, որոնք իրենց մեքենաներով ժամանակավոր մուտք են գործում մեր երկիր և կարող են ազատ շարունակել ուղին: Ինչ վերաբերում է մեր քաղաքացիներին, ապա նրանք պետք է նախապես ամբողջական մաքսազերծում անեին»,- պարզաբանել է Կոժաևը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ