Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գեորգի Կուտոյանը մշտապես չէր բնակվում Երեւանում

Գեորգի Կուտոյանը մշտապես չէր բնակվում Երեւանում
17.01.2020 | 19:32

ArmLur.am-ի նախնական տեղեկություններով, ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը հրազենային վիրավորումը ստացվել է այն զենքից, որն ամրակցված է իրեն: Կուտոյանի դին հայտնաբերվել է Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում, որը նա գնել էր 4 տարի առաջ: Բնակարանի պատերի վրա եղել են կրակոցների հետքեր: ArmLur.am-ը տեղեկացավ նաեւ, որ նա դեպքի պահին տանը միայնակ է եղել: Նա մշտապես չէր բնակվում Երեւանում, քանի որ կրթական ծրագրի շրջանակներում ընտանիքի հետ մեկնել էր Լոնդոն՝ սովորելու: Վերադարձել էր անցյալ տարեվերջին, գրում է կայքը:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ