«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թանգարանային անցուդարձը, Սիպիլը և բացիկների փոքրիկ հեղինակները

Թանգարանային անցուդարձը, Սիպիլը և բացիկների փոքրիկ հեղինակները
18.01.2020 | 14:32

Գրականության և արվեստի թանգարանը և գործընկերները ամփոփեցին ամանորյա միջոցառումները՝ «Արի, բարի Նոր տարի» ակցիայով:
Նախատոնական օրերին թանգարանի նախաձեռնությամբ «Օրրան» բարեգործական հաստատության սաները պոլսահայ երգչուհի Սիպիլի հետ պատրաստել էին ամանորյա բացիկներ, որոնք թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի կողմից հասցեագրվել էին պետական այրերի, թանգարանի գործընկերներին և բարեկամներին։ Այսօր բացիկների փոքրիկ հեղինակները թանգարանի հյուրն էին, որտեղ նրանց դիմավորեց ամանորյա եղևնին՝ բազմաթիվ նվերներով՝ ԳԱԹ-ի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության և թանգարանի բարեկամների՝ «Թուֆենկյան գորգեր»,«Տերյան» մշակութային կենտրոն, «ՎիվաՍելլ ՄՏՍ», «Տաշիր Սթրիթ», “My Armenia”, «ARize» ընկերությունների, Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանի, ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերի, Եղիշե Խերանյանի կողմից։


Միջոցառման ավարտին թանգարանի տնօրինությունը շնորհակալագիր ստացավ «Օրրան» -ի հիմնադիր Արմենուհի Հովհաննիսյանից, ով հավելեց, որ լավագույն նվերը Գրականության և արվեստի թանգարանն է, որի մասին երեխաները երբեք չե՛ն մոռանա։
Նշենք, որ «Արի, բարի Նոր տարի» ակցիան ամենամյա է և վստահ ենք, որ հաջորդ անգամ արձագանքները և ակցիային միացողները ավելի շատ կլինեն։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ