Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գոնչարուկը՝ իր հրաժարականը չընդունելու Զելենսկու որոշուման մասին

Գոնչարուկը՝ իր հրաժարականը չընդունելու Զելենսկու որոշուման մասին
18.01.2020 | 14:51

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը մեկնաբանել է իր հրաժարականը չընդունելու նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը: «Գիտակցելով մեզ վրա դրված պատասխանատվությունը՝ մեր թիմը պատրաստ է լուծել բոլոր խնդիրները և ուժեղացնել երկրում համակարգային փոփոխությունները», - գրել է նա Facebook- ում: Վարչապետը նաև նշել է, որ կառավարությունը պետք է կատարի ծանր և քրտնաջան աշխատանք:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ