Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբիայի հարցով միջազգային համաժողովից առաջ Էրդողանը դիմել է Եվրոպային

Լիբիայի հարցով միջազգային համաժողովից առաջ Էրդողանը դիմել է Եվրոպային
18.01.2020 | 20:00

Լիբիայի հարցով Բեռլինում միջազգային համաժողով է անցկացվելու, որից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Եվրոպային կոչ է արել աջակցել Թուրքիայի ռազմական ջանքերին Լիբիայում, եթե ցանկանում են այդ երկրում վերջ տալ հակամարտությանը: «Politico» կայքում տեղակայված իր հոդվածում Էրդողանը գրել է, թե հաշվի առնելով, որ Եվրոպան Լիբիային ռազմական օգնություն ցուցաբերելու մեջ հետաքրքրված չէ, ակնհայտ ընտրությունը Թուրքիային աջակցելն է, որն արդեն խոստացել է ռազմական օգնություն տրամադրել Լիբիայի կառավարությանը: Լիբիա զորքեր ուղարկելու Անկարայի որոշման մասին Էրդողանն ասել է. «Մենք վարժեցնելու ենք Լիբիայի անվտանգության ուժերին և նրանց օգնելու պայքարել ահաբեկչության, մարդկային թրաֆիքինգի և միջազգային անվտանգության այլ լուրջ սպառնալիքների դեմ»:


Լիբիայում ուրբաթ օրը հակադիր կողմերում՝ մայրաքաղաք Տրիպոլիում և արևելյան շրջանի կենտրոն Բենգազիում բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բեռլինի համաժողովի դեմ: Գեներալ Խալիֆա Հաֆթարի վերահսկողության տակ գտնվող Բենգազիում ցուցարարները դեմ են Թուրքիայի միջամտությանը, նրանք Բեռլինի համաժողովից ակնկալիքներ չունեն: Տրիպոլիի ցուցարարները բողոքել են, որ միջազգայնորեն ճանաչված կառավարությունը համաձայնել է հանդիպել գեներալին, որի զորքերի հարձակումների հետևանքով կառավարության պաշտպաններ են զոհվել: Նրանք հայտարարել են, որ բանակցությունները դավաճանություն են ռազմական գործողություններում զոհվածներին:
Ակնկալվում է, որ Բեռլինի համաժողովում, որպես խաղաղության առաջին քայլ, միջազգային հանրությունը հակամարտ կողմերին կփորձի համոզել հրադադար հայտարարել ու համաձայնել մոնիթորինգ իրականացնել: Բեռլինի համաժողովին մասնակցելու են նաև Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ ալ-Սարաջը ու նրա հակառակորդ գեներալ Խալիֆա Հավթարը:

Դիտվել է՝ 521

Մեկնաբանություններ