Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դատախազությունն ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը

Դատախազությունն ուսումնասիրում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը
18.01.2020 | 20:08

Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը, որով առաջարկվում է քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ՝ Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։


«Գրությունն ուսումնասիրվում է»,-ասաց նա:
Հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ`պարզելու համար, թե չկա՞ հանցագործություն: Գրության տակ ստորագրել է խորհուրդի անդամ Արսեն Բաբայանը։
Ըստ տարածած հաղորդագրության, խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ