Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կուտոյանի հոգեհանգստին մասնակցեցին պետության նախկին ղեկավարները, ներկա պաշտոնյաներ

Կուտոյանի հոգեհանգստին մասնակցեցին պետության նախկին ղեկավարները, ներկա պաշտոնյաներ
20.01.2020 | 13:37

Երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությանը մասնակցեցին նախկին իշխանության ներկայացուցիչներ, այժմ պաշտոնավարող անձինք։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ Կուտոյանը բացառիկ ազնվություն ունեցող մարդ էր, «որի խոսքը խոսք էր»։ «Գիտեք, հաճախ են լինում իշխանական օղակներում տարբեր տեսակի խարդավանքներ, ավելորդ խոսակցություններ և այլն։ Կուտոյանը շահեկանորեն տարբերվում էր, հատկապես իր վերջին զբաղեցրած պաշտոնում առանց որևէ հավելյալ շահարկման կամ իրականությանը չհամապատասխանող երևույթների էր աշխատում։ Դա ես տեսել եմ և համոզվել եմ», - նշեց Աշոտյանը։ Սգո սրահ եկավ նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որ 2016-ի փետրվարին նշանակել էր Կուտոյանին ԱԱԾ տնօրեն։


Հոգեհանգստին ներկա էր Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը։ «Ցավում եմ։ Ես նման բանի չէի սպասում, պատրաստ չէի նման բան տեսնել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ էր այնտեղ։ «Շատ լավ մարդ, շատ լավ մասնագետ, իր մասնագիտությամբ փայլել է, և ցավ եմ ապրում դեպքի հետ կապված», - նշեց նա։ Հոգեհանգստին մասնակցեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նա հայտնեց՝ լայնածավալ քննություն է ընթանում։ «Ձեռք են բերվել բավականաչափ տվյալներ ինքնասպանության մասին վկայող։ Բայց ամբողջ ուղղությամբ, բոլոր ուղղություններով, բոլոր վարկածներով պատշաճ քննությունը կիրականացվի։ Քննության ընթացքում որոշակի էական հանգամանքներ ձեռք բերվելու, առավել ևս՝ քննության արդյունքների մասին, մենք բոլորս, անձամբ ես ձեզ հետ խոսելու առիթ կունենամ», - լրագրողներին ասաց Դավթյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր։

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ