Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Գագիկ Ծառուկյան. Հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին

Գագիկ Ծառուկյան. Հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին
20.01.2020 | 14:00

Այն, ինչ 2015-ին Ծառուկյանի, ԲՀԿ-ի գլխին կատարվեց, հիմնական պատճառը սահմանադրական փոփոխություններն էին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկին։

«Ես ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Ես դեմ էի, բայց ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ես ասեցի՝ եթե այդպես է, քաղաքական էջը կարող եմ ծալել։ Երբ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հետ ծանոթանանք, մեր առաջարկները կանենք, դիրքորոշում կհայտնենք», - ասաց նա:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ