Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չեխիայի նախագահը թվարկել է Պուտինի՝ իշխանության մնալու տարբերակները

Չեխիայի նախագահը թվարկել է Պուտինի՝ իշխանության մնալու տարբերակները
20.01.2020 | 21:31

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի երեք տարբերակ, որ մնա իշխանության իր լիազորությունների ժամկետի ավարտից հետո, նշել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ Frekvence 1-ին հարցազրույցում:


Առաջին տարբերակը կլինի որպես վարչապետ պաշտոնում մնալը, ինչպես եղավ 2008-ին: Երկրորդ տարբերակը կապված է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագրի շրջանակում որպես ղեկավար հանդես գալը: Զեմանն այս տարբերակը «մի փոքր տարօրինակ» է համարում: Նա նշել է, որ Պուտինը կարող է ղեկավարել այս պետությունը, բայց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «կարծես թե այդքան էլ հակված չէ» դրան: «Վերջերս հայտնվեց երրորդ տարբերակը՝ ստեղծել Պետական խորհուրդ, և Պուտինը կարող է դառնալ դրա նախագահը»,- նշել է Զեմանը:

Դիտվել է՝ 303

Մեկնաբանություններ