Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Մհեր Գրիգորյան. Բացառված չէ, որ ապրիլի 1-ից հետո «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ ներկայացնի

Մհեր Գրիգորյան. Բացառված չէ, որ ապրիլի 1-ից հետո «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ ներկայացնի
20.01.2020 | 21:35

Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը հայաստանյան սպառողների համար գազի սակագինը չի փոխվի, մինչև այդ ժամկետը «Գազպրոմ Արմենիան» հայտ չի ներկայացնի, սակայն քննարկումներ են ընթանում, որոնք դեռ ամփոփված չեն, և բացառված չէ, որ ապրիլի 1-ից հետո ռուսաստանյան մոնոպոլիստը կարող է գազի գնի վերանայման հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Նա ամիսներով բանակցում է ռուսաստանյան պետական ու «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ՝ Հայաստան մատակարարվող ռուսական կապույտ վառելիքի նոր գնի շուրջ. «Այս տարվա հունվարի 1-ին սահմանին գազի գինը չի թանկանա և չի թանկանա ողջ 20 թվականի համար: Դա այլևս պայմանավորված հարց է, և դրան կարող ենք էլ անդրադարձ չկատարենք, և ապրիլը դրա հետ կապ չունի: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1 սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի, որովհետև այնուամենայնիվ հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում: Ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, այո, չի կարելի բացառել, որ հայտ կներկայացվի, ինչո՞ւ, որովհետև երբ մենք միասին այդ թվում խոսել ենք գազի սակագնի բաղադրիչների մասին, բաղադրիչների մեջ կա 3 հիմնականը, ինչպես նշել եմ, այո, գինը սահմանին, որն այլևս այս տարվա համար առնվազն քննարկան հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնք շատ հեշտ է գնահատական տալ, պայմանավորվել, բայց կա նաև ներդրումային ծրագրի հարց, այնուամենայնիվ կա պնդում, կա դատողություն, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և եթե դրա շուրջ կամ հնարավոր է, որ դրա հետ կապված այնուամենայնիվ հայկական «Գազպրոմն» ինչ-որ նոր ասելիքներ ունենա, և ըստ այդմ հանրայնորեն բաց և թափանցիկ այդ հարցը քննարկվի, եթե նման հարց առաջանա: Համապատասխանաբար այս պահի դրությամբ ես կարող եմ վերահաստատել, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի փոփոխություն չի լինելու, սահմանին գազի գինը 20 թվականի ընթացքում չի փոփոխվելու, իսկ մեր բնակարաններում գազի գինը փոփոխվելու հարցը նույնպես պետք է սպասենք մինչև ապրիլի 1-ը, այդ ժամանակ ավելի հստակ կլինի մեր պատկերացումը», - ասաց նա:


Հարցին՝ տպավորություն կա, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ սահմանին գազի գինը չի փոխվի, իսկ բնակարաններում կթանկանա, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Չէ, արդեն պայմանավորված լինելը նույնիսկ ֆիզիկապես անհնարին է, որովհետև դուք գիտեք օրենսդրությունը, կարգը, ձևը, թե ոնց է փոփոխվելու սակագինը, ըստ այդմ այդ դետալիզացված պայմանավորվածությունը հնարավոր էլ չի ունենալ, բայց քննարկումները, իհարկե, ընթանում են: Չթաքցնեմ ձեզնից, և ներդրումային ծրագրերի հետ կապված, այո, ցանկություններ կան, որ իրականացվեն որոշակի ներդրումներ, որովհետև այնուամենայնիվ ֆիքսենք, որ դա անվտանգության, արդյունավետության և ենթակառուցվածքը ճիշտ ֆիզիկական գոյության պահելու խնդիր է»:


Հարցին՝ պետբյուջեն պլանավորո՞ւմ է փոխհատուցել բնակչությանը, եթե գազի գինը թանկանա, փոխվարչապետ Գրիգորյանը պատասխանեց, որ երբ հասկանան, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն ու ծախսերի անհրաժեշտություն, «բնականաբար, կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի», և խնդիրների առաջ չեն կանգնի: Փոխվարչապետը վստահեցրեց՝ դրա հնարավորությունը կա:
Հարցին՝ գազի գնի թանկացումը տնտեսական աճի վրա բացասական չի՞ անդրադառնա, Մհեր Գրիգորյանը պնդեց. «Ես կարող եմ ասել, որ էքստրեմալ, դրամատիկ ինչ-որ խնդիր, վստահ եմ, չկա»:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ