Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ

Անասնապահների ակցիայի պահին 5 ավտոբուս ոստիկան էր բերվել կառավարության շենքի մոտ
20.01.2020 | 21:37

Այսօր կեսօրին մի քանի հարյուր անասնապահներ բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չեղարկել մորթը սպանդանոցներում իրականացնելու մասին հունվարի 15-ից ուժի մեջ մտած օրենքը: Անասնապահները նշում էին, որ օրենքը սկսել են կիրառել՝ առանց համապատասխան պայմաններ ապահովելու և ռիսկերը հաշվի առնելու: Նրանք մի քանի անգամ փակեցին Տիգրան Մեծի պողոտան, այնուհետև, տեսնելով, որ կառավարության որևէ պաշտոնյա չի իջնում իրենց խնդիրները լսելու, հեռացան կառավարության շենքի մոտից՝ հայտարարելով, որ վաղվանից սկսում են փակել իրենց բնակավայրերից մայրաքաղաք բերող ճանապարհները: Խաղաղ ցուցարարների ակցայի պահին կառավարության շենքի մոտ էին կենտրոնացել մեծածավալ ոստիկանական ուժեր: Համացանցում տարածված լուսանկարից երևում է, որ առնվազն 5 ավտոբուս ոստիկան էր բերվել Հանրապետության հրապարակ:

Դիտվել է՝ 687

Մեկնաբանություններ