Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորությունների հարցեր

Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորությունների հարցեր
20.01.2020 | 21:42

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում պետական կառույցների և հանքարդյունաբերող ընկերությունների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում պղնձարդյունաբերության կազմակերպման գործընթացներին, Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման հեռանկարներին վերաբերող հարցեր՝ փոխնախարար Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ։


Հանդիպմանը մասնակցել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատի, «Վալեքս Գրուպ» , «Թեղուտ» ՓԲ , «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունների պատասխանատուներ, ներկայացուցիչներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, էկոնոմիկայի, շրջական միջավայրի, արտակարգ իրավիճակների նախարարություններից, պետական եկամուտների կոմիտեից։ «Պղնձի արտադրության մետալուրգիական ձեռնարկության շահագործումը մեծ դեր կխաղա հանրապետության տնտեսության զարգացման համար, կստեղծի համախառն ներքին արդյունք, սակայն, դա, միևնույն ժամանակ, բարձր ռիսկայնություն է պարունակում։ Մետալուրգիական գործարանի կառուցման համար պետք է կատարվեն խոր ու համապարփակ ուսումնասիրություններ, մշակվեն տեխնիկատնտեսական լուրջ հիմնավորումներ, և շատ կարևոր է, որ այդ ամենը կազմակերպվի գրագետ, նախնական ուսումնասիրություններից և բոլոր հարցերին պատասխանելուց հետո»,- նշել է ոլորտը համակարգող փոխնախարարը։


Հանդիպմանը քննարկվել է ծրագրի վերաբերյալ վերլուծության անցկացման ձևաչափի և այդ աշխատանքներում պետության և մասնավոր ընկերությունների մասնակցության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ընկերությունները երկշաբաթյա ժամկետում նախարարություն ներկայացնեն իրենց կողմից դիտարկվող խնդիրների և ռիսկերի ամբողջական փաթեթը, իրենց դիրքորոշումը լրացուցիչ ուսումնասիրություններ պատվիրելու պատրաստակամության և հնարավորությունների վերաբերյալ։

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ