Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արման Թաթոյանը բալլային համակարգի ներդրման մեջ խնդիրներ է տեսնում

Արման Թաթոյանը բալլային համակարգի ներդրման մեջ խնդիրներ է տեսնում
21.01.2020 | 13:32

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահն իսկապես շատ ցավալի է, ողբերգական մահվան բոթը լսելը ցավալի ու անսպասելի էր, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Կուտոյանին ճանաչում էի, նա մասնագիտական ու մարդկային բարձր որակներով օժտված մարդ էր ու բարեկիրթ: Քննության ընթացքին ու քննության կողմից հիմք ընդունված վարկածներին հասկանալի պատճառներով չեմ կարող անդրադառնալ», - նշեց նա: Հարցին, թե ինչը կարող էր ինքնասպանության դրդել Կուտոյանին, ՄԻ պաշտպանն ասաց, որ չի կարող պատասխանել, քննությունը պետք է այդ հարցերի պատասխանը տա:


Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը Գեորգի Կուտոյանի և Ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի ենթադրյալ ինքնասպանությունների մեջ կոնկրետ ձեռագիր է տեսնում՝ նմանություններով: Այս մասին Թաթոյանը չցանկացավ մեկնաբանություն անել որպես ՄԻՊ, բայց նկատեց. «Այն, որ կա լարվածություն, ես ատելության խոսք, վիրավորող խոսք, հակառակ թիմերի բաժանվելու տեսանկյունից իմ գնահատականները տվել եմ»:


Հունվարի 1-ից ուժի մեջ մտած բալլային համակարգի մասին Արման Թաթոյանը ևս փաստեց, որ ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրներ կան, դա բոլորին է տեսանելի. «Նախ և առաջ դրա մասին վկայում են այն սարսափելի ցուցանիշները, որ ունենք, զոհերի, վիրավորների թիվը, զոհերի թիվը չափազանց մեծ է՝ 341, նախորդին՝ 343, ամեն տարի մենք կորցնում ենք 300-ից ավելի մեր հայրենակիցների: Մեզ խիստ անհրաժեշտ է, որ ունենանք կարգապահ երթևեկություն, կարգապահ վարորդներ: Դրա հետ մեկտեղ ցանկացած կարգավորում պետք է լինի հստակ իրավունքի պաշտպանության, իրավունքի գերակայության սահմաններում: Երբ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, տեսնում ենք, որ բալլային համակարգը դրական ազդեցություն ունենում է: Բայց Հայաստանի Հանրապետությունում այն կերպ, որ ներդրվեց, ես խնդիրներ եմ տեսնում: Նախ և առաջ խնդիր եմ տեսնում, որ դա արվեց առանց բավարար իրազեկման կամ, կարող եմ ասել, առանց իրազեկման, մարդիկ չգիտեին, և ի սկզբանե նախատեսված էր, որ այն 3 ամիս ուժի մեջ պետք է չմտնի ընդունման պահից սկսած, մինչև իրազեկման աշխատանքները կտարվեն», - հայտարարեց նա:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ