Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սերբիան և Կոսովոն կոմերցիոն թռիչքների վերսկսման համաձայնագիր են ստորագրել

Սերբիան և Կոսովոն կոմերցիոն թռիչքների վերսկսման համաձայնագիր են ստորագրել
21.01.2020 | 13:35

Սերբիան և Կոսովոն կոմերցիոն թռիչքների վերսկսման համաձայնագիր են ստորագրել՝ Բեռլինում ԱՄՆ դեսպանատանը։ Սերբիայի, Կոսովոյի և ՆԱՏՕ-ի ղեկավարները ողջունել են այս որոշումը, որով վերաբացվում է 20 տարի առաջ փակված օդային տարածքը։ Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին համաձայնագրի ստորագրումը որակել է «կարևոր քաղաքացիների տեղաշարժի և հարաբերությունների կարգավորման համար»։ Սերբիայի կառավարությունը պնդում է, որ Կոսովոն պետք է վերացնի 100 տոկոս մաքսատուրքը, և որ երկխոսությունը Բելգրադի ու Պրիշտինայի միջև պետք է սկսվի նախքան օդային կապի վերաբացումը։

Դիտվել է՝ 425

Մեկնաբանություններ