Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կիևը ԵԱՀԿ-ին խնդրում է երկարացնել Ուկրաինայում մշտադիտարկումը

Կիևը ԵԱՀԿ-ին խնդրում է երկարացնել Ուկրաինայում մշտադիտարկումը
21.01.2020 | 13:36

Կիևը դիմել է ԵԱՀԿ-ին՝ Ուկրաինայում մշտադիտարկումը երկարացնելու խնդրանքով՝ հայտարարել է ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռամայի հետ հանդիպումից հետո։ ԵԱՀԿ խումբը գործում է 2014-ից, երբ Ուկրաինայի արևելքում սկսվեցին պատերազմական գործողությունները կառավարական ուժերի և Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականների միջև։ Կիևը խնդրում է ԵԱՀԿ-ին ոչ միայն ընդլայնել առաքելությունը, այլև ֆինանսապես աջակցել։ Էդի Ռաման հակամարտությունը որակել է «Եվրոպայի անվտանգության և կայունության վրա ամենամեծ ճնշումը գործադրող մարտահրավեր»։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ