Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԱԾ. Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել

ԱԱԾ. Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել
21.01.2020 | 13:36

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, Politik.am-ին հայտնել են ԱԱԾ-ից։ «Հայտնում ենք, որ պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ չեն ստացվել», - ասվում է ԱԱԾ պատասխանում։ Politik.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից նաև տեղեկացրել են, որ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը չեն դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին։ Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ