Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

Ռուստամ Բադասյան. Ներառել ենք հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները

Ռուստամ Բադասյան. Ներառել ենք հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները
21.01.2020 | 13:39

Հաշվի առնելով քննադատությունները՝ մենք «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացության մեջ ներառել ենք, թե ինչի մասին է խոսքը ՝ ներառելով հանրամատչելի «օրենքով գող» և «քրեական հեղինակություն» հասկացությունները, ԱԺ-ում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Ինչ վերաբերում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ներառվել է «գողական աշխարհ» հասկացությունը։ ԼՀԿ խմբակցության առաջարկների մեծ մասը ընդունել-չընդունելու հարց չի առաջացել, քանի դրանք գործող օրենսգրքում արդեն կային», - ասաց նա։
ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարցրեց նախարարին՝ ինչպե՞ս կարող են իրենց առաջարկները լինել, եթե նոր են ներկայացվում։ «Մեր առաջարկները վերաբերում էին այն դրույթներին, որոնցում իրավական անորոշություն կա», - ասաց պատգամավորը

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ