Բելառուսը 80 հազար տոննա նորվեգական նավթ է գնել, որը «Նավթան» նավթի վերամշակման գործարան կհասցվի Լիտվայի Կլայպեդա քաղաքի նավահանգստի միջոցով՝ ասել է «Բելննավթքիմ» բելառուսական պետական կոնցեռնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` լիտվական նավահանգստով նավթի մատակարարումը սպասվում է հունվարի 20-ից հետո: Բելառուսի փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը հայտարարել էր, որ Մինսկը ռուսական նավթի մատակարարման փոխարեն առևտրային առաջարկներ է ուղարկել Ուկրաինային, Լեհաստանին, Մերձբալթյան երկրներին, Ղազախստանին և Ադրբեջանին: