Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Հարությունյան. Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ պետք է ամեն հինգ տարին մեկ փոխել

Դավիթ Հարությունյան. Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ պետք է ամեն հինգ տարին մեկ փոխել
21.01.2020 | 13:45

Ինչու են որոշել փոխել Սահմանադրությունն այս փուլում, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև այսօր ես օբյեկտիվ պատճառներ չեմ գտնում փոփոխությունների համար՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելուն:


«Սահմանադրությունն այն փաստաթուղթը չէ, որ պետք է ամեն հինգ տարին մեկ փոխել: Ընդհանրապես գործող Սահմանադրությունը բավականին լուրջ, աշխատած փաստաթուղթ է, և պետք է ուսումնասիրել, թե ինչ խնդիրներ է առաջացնում, բայց դրա համար պետք է այն գործի պատշաճ, ամբողջ ծավալով և գործի որոշակի ժամանակահատված, որ վեր հանվեն խնդիրները, որովհետև տեսական քննարկումները միշտ չէ, որ Սահմանադրության պարագայում բավարար են»,-ասաց նա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր Սահմանադրություն միշտ կարելի է հավերժ բարելավել, սակայն դա չի նշանակում, որ ամեն անգամ, հենց բարելավման գաղափար է անցնում մեկի մտքով, պետք է անմիջապես բարելավվի:


Նա չի կիսում տեսակետը, թե նախկինում իշխանությունները փոփոխություններ կատարելով՝ Սահմանադրությունը հարմարեցնում էին իրենց: «Կարծում եմ, որ նախկինում իշխանությունները Սահմանադրությունը հարմարեցնում էին Հայաստանի Հանրապետության մարտահրավերներին»,-ասաց նա:
Նախատեսվող փոփոխությունների մասին Դավիթ Հարությունյանն ասաց, որ չի ցանկանում տեսական դիտարկումներ անել: «Մինչև չհասկանամ, թե ինչու են ուզում փոխել և ինչն են ուզում փոխել, ես չեմ կարողանա կարծիք արտահայտել, թե իրենք ինչ նպատակ են հետապնդում այս բարեփոխումներով: Ինքնին այսքան հաճախ Սահմանադրության փոփոխությունը ողջունելի չէ»,-ասաց նա:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ