Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդան Հարությունյան. Եթե սահմանադրական փոփոխությունների նպատակը ՍԴ-ի գործող կազմից ազատվելն է, դա անընդունելի է և դատապարտելի

Վարդան Հարությունյան. Եթե սահմանադրական փոփոխությունների նպատակը ՍԴ-ի գործող կազմից ազատվելն է, դա անընդունելի է և դատապարտելի
21.01.2020 | 13:46

«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասել է. «Հեղափոխությունից հետո իմ առաջին ցանկություններից մեկը սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելն էր: Իշխանությունը ձգձգեց դա, Փաշինյանը հայտարարեց, որ թող գործող Սահմանադրությունը նախ ցույց տա իր կենսունակությունը: Այն չի կարող աշխատել մեր գործող հասարակական հարաբերությունների համար: Եթե մենք նախաձեռնում ենք սահմանադրական փոփոխություններ, որազատվենք Սահմանադրական դատարանի գործող կազմից, դա լինելու է քաղաքական նպատակահարմարությամբ գրված հերթական մայր օրենքը: Մենք հիմա պետք է խոսենք ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ ամբողջապես նոր Սահմանադրության մասին՝ վերադառնալով նախագահական կառավարման համակարգին»:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ