Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ

«5-րդ ալիք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ
21.01.2020 | 22:12

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ ասաց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Դատարանը Թավադյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու համար երեկ խորհրդակցական սենյակ էր հեռացել։ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով։ Քրեական գործով մեղադրյալ է նաև Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից Վարուժան Մկրտչյանը, որը, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել: Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ