Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց

Էդմոն Մարուքյանը զգուշացրեց
21.01.2020 | 22:14

Խորհրդարանում «2018-ի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը բուռն քննարկումների առիթ դարձավ: Իմքայլական պատգամավորները նշեցին, որ չեն հասկանում հանձնաժողովի անհրաժեշտությունը:


ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, եթե վաղը խորհրդարանական մեծամասնությունը տապալի քվեարկությունը և հանձնաժողովի կազմը չհաստատվի, մեծ հարված կլինի պառլամենտական ժողովրդավարությանը:
«Հուսով եմ՝ վարչապետն էլ է տեղյակ՝ վաղը ինչ եք ուզում անեք: Ուզում եմ դիմել ԱԺ նախագահությանն ու խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, եթե վաղը դուք տապալեք քվեարկությամբ այս հանձնաժողովի անդամների կազմը հաստատելու մասին որոշումը, ապա այն կլինի մեծ հարված ՀՀ-ում պառլամենտական ժողովրդավարությանը, որովհետև դուք, լինելով քաղաքական մեծամասնություն, հանձնաժողովում լինելու եք մեծամասնություն և դուք եք տեսնելու՝ կա՞ կոռուպցիա, թե՞ չկա, բայց ուզում եք պաշտպանեք կոռուպցիան, չեք ուզում ստեղծվի այս հանձնաժողովը, եթե վաղը տապալվեց, քաղաքական մեծ խնդիր եք ունենալու, չանեք նման բան», - ասաց Մարուքյանը:

Դիտվել է՝ 491

Մեկնաբանություններ