Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՍԴ-ն քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը

ՍԴ-ն քննության չի ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը
21.01.2020 | 22:15

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը 2019-ի դեկտեմբերի 25-ին ՍԴ ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որ «ՍԴ-ի մասին» սահմանադրական օրենքն այնքանով, որքանով չի նախատեսում ՀՀ ՍԴ-ի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն, ճանաչվեր Սահմանադրությանը հակասող՝ տեղեկանում ենք «Բաբայան քնսալթինգ» ընկերության հիմնադիր Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից։ «Սահմանադրական դատարանը քննության չի ընդունել նշված դիմումը նշելով. «Անդրադարձ չի կատարվել այն հարցին, թե ինչու է Սահմանադրության ուժով պարտադիր Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումների պարզաբանման կառուցակարգի օրենսդրական ամրագրումը: Անդրադարձ չի կատարված լայնածավալ պրակտիկային և ողջամտորեն փաստարկված չէ իրավական բացի առկայությունը:
Հ․Գ․ Սա վկայությունն է այն բազմաթիվ փաստերի, որ ՍԴ-ի համար կողմերը նշանակություն չունեն», - գրել է Արսեն Բաբայանը:

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ