Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քրիստինե Պողոսյան. Ցավում եմ, որ դեռ 4 տարի ստիպված եմ աշխատել հոգաբանական բարդույթներով տառապող պատգամավորների հետ

Քրիստինե Պողոսյան. Ցավում եմ, որ դեռ 4 տարի ստիպված եմ աշխատել հոգաբանական բարդույթներով տառապող պատգամավորների հետ
21.01.2020 | 22:17

Ես ցավում եմ, որ դեռ 4 տարի ստիպված եմ լինելու աշխատել պատգամավորների հետ, ովքեր հոգաբանական լուրջ բարդույթներով են տառապում, պատգամավորների հետ, ովքեր իրենց կարող են թույլ տալ նիստերի դահլիճում հայհոյել, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ «Բայց ժողովրդի մեջ մի այսպիսի խոսք կա. ասում են՝ Աստծուց առաջ չընկնենք։ Ոչ ոք չգիտի, թե ճակատագիրն ինչ դաժան կատակ կարող է անել, և ով որքան ժամանակ կմնա այս դահլիճում», - ասաց նա:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ