Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուբեն Ռուբինյան. Սուրճ չէ, բայց մի շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում

Ռուբեն Ռուբինյան. Սուրճ չէ, բայց մի շաբաթ առաջ Էդմոն Մարուքյանի հետ սուշի էինք ուտում
23.01.2020 | 01:07

Ես առանձնապես սուրճ չեմ խմում, որքանով գիտեմ՝ պարոն Մարուքյանն էլ։ Բայց մի շաբաթ առաջ իրար հետ սուշի էինք ուտում։ Ուղղակի բարոյականությունը ինձ թույլ չի տալիս մանրամասնել, թե սուշի ուտելիս ինչ թեմաներով էր ինձ հետ խոսում պարոն Մարուքյանը և ինչ խորհուրդներ հարցնում՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով սրճելու թեմայով Մարուքյանի հետ լեզվակռվին։

«Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան մենք ասում ենք՝ սիրելի՛ պարոն Մարուքյան, սիրելի՛ Էդմոն, մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում», - ասաց պատգամավորը։ Ռուբեն Ռուբինյանը կոչ արեց Էդմոն Մարուքյանին՝ իր հետ պետք չէ սուրճ խմել, պետք է պարզապես իրեն կոռեկտ պահել։

Դիտվել է՝ 833

Մեկնաբանություններ