Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Էդուարդ Շարմազանով. Փաշինյանը հեռու է պետական մտածողությունից

Էդուարդ Շարմազանով. Փաշինյանը հեռու է պետական մտածողությունից
23.01.2020 | 01:08

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների հետ.
«Քիչ առաջ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքները եւ դրա հետ կապված սեփական «աննախադեպ» վարքագիծը, եւս մեկ անգամ ապացուցեց, որ հեռու է պետական մտածողությունից եւ արժանի չէ զբաղեցնելու պետության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը։


Արձանագրենք․ Փաշինյանն անգամ Ազգային ժողովի ամբիոնից այդպես էլ չցավակցեց նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահվան առնչությամբ՝ նշելով, թե էլ ի՞նչ պետք է աներ, եթե հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել ԱԱԾ պաշտոնյաների մասնակցությամբ եւ համապատասխան պետական պատվո արարողակարգով։ Փաստորեն, ըստ Փաշինյանի՝ ԱԱԾ վերնախավը չպե՞տք է մասնակցեր հուղարկավորությանը։ Եթե մասնակցել է, դա արդեն իր սիրելի «աննախադե՞պ»-ն է։
Փաշինյանը հարցնում է՝ իսկ ի ՞նչ պետք է աներ կառավարությունը, ասում է՝ Կուտոյանը վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։


Ասեմ․ կառավարության ղեկավարն անձնապես պետք է ցավակցեր եւ մասնակցեր հոգեհանգստի կամ հուղարկավորման արարողությանը։
Հ.Գ. Նիկոլ Փաշինյան, իսկ երբ շնորհակալություն էիր հայտնում ԱԱԾ-ին եւ Գեորգի Կուտոյանին լավ աշխատանքի համար, այն ժամանակ չէիր մտածո՞ւմ, որ նա վիճահարույց ժամանակաշրջանում է պաշտոնավարել։ Թե՞ կրկին իրողություն փոխվեց։ Զոռով չի, մարդ չդարձաք», - գրել է նա:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ