ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ սպանդանոցների մասին
23.01.2020 | 16:36

Երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ես սպանդանոցների վերաբերյալ առաջարկ ներկայացրեցի և առնվազն մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսպիսով՝ առաջինը արձանագրում ենք, որ մինչև փետրվարի 6-ի նիստը նայում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը, նայում ենք արտոնյալ կարգով սպանդանոցների ֆինանսավորումը և պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որոնց մեջ պետք է լինեն շարժական սպանդանոցները: Կազմվում է նախընտրելի քարտեզ բաշխվածության և խտության, և մենք հասցեական ֆինանսավորում ենք և այնպես ենք անում, որ սպանդանոցները ունենան անհրաժեշտ բաշխվածությունը, որ համաչափ լինի», - ասաց նա:

Վարչապետը նշեց, որ ընդունում են առաջարկներ, թե ինչպես կարող են հարստացնել այս փաթեթը, որ առավել արդյունավետ լինի: «Այս ամենի արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են հանրային սննդի օբյեկտները և սուպերմարկետները, մյուս տեղերում թողում ենք իրավիճակը այնպիսին, ինչպիսին կա այս կարագավորումից առաջ՝ պայմանով, որ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունը անցնելու է այս համակարգին և որևէ ցույց չի լինելու: Եթե այս պայմանը բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է կամ համաձայն են, որ պայմանավորվենք սրա շուրջ, փետրվարի 6-ի նիստի օրակարգին մենք այս հարցին անդրադառնում ենք և վերջ, իսկ եթե պարզվի ընդունելի չէ, ուրեմն պետք է ասենք, որ էսօրվանից է գործելու: Եթե ընդունելի չէ, այսօրվանից թող ընդունելի չլինի», - ասաց Փաշինյանը:


Նա սննդի անվտանգության տեսչության ղեկավարին կոչ արեց տեղեկացնել մարդկանց, թե ինչպես են գործելու սպանդանոցները:

Դիտվել է՝ 328

Մեկնաբանություններ