Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետը կրկին խոսեց ծննդատներից

Վարչապետը կրկին խոսեց ծննդատներից
23.01.2020 | 16:38

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ծննդատների թեմային: Նա ասաց, թե երեկ Հ1-ի եթերում տեսել է ռեպորտաժ Աչաջուրի ծննդատնից:

«Ի՞նչ է պատմում այդ ռեպորտաժը. հարցրազրույց են անում ծննդկանի հետ, որը այնտեղ եկել է Ոսկեպար գյուղից, այսինքն՝ գյուղից եկել է Աչաջուրում ծննդաբերելու, որը, ըստ չափանիշների, գտնվում է այն ծննդատների ցանկում, որոնք չեն համապատասխանում հետագա գործունեության համար չափանիշներին», - ասաց վարչապետը: Նա նշեց, որ Ոսկեպարը գտնվում է Նոյեմբերյանից 19 կիլոմետր հեռավորության վրա ու Նոյեմբերյանում կա ծննդատուն՝ շատ լավ վիճակում, նորոգված, լիարժեք հագեցված: «Աչաջուր գյուղը Ոսկեպարից գտնվում է 25 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ Նոյեմբերյան քաղաքն ու նրա ծննդատունը ավելի մոտիկ է Ոսկեպարին, քան՝ Աչաջուրը, էլ չեմ ասում, որ Աչաջուրը Ոսկեպարից հեռու է 25.7 կիլոմետր, Իջևանից հեռու է 34.3 կիլոմետր:

Հարց՝ ինչո՞ւ է ծննդկանը նախընտրել ավելի երկար ճանապարհ գնալ ու ավելի վատ հագեցած ծննդատանը ծննդաբերել», - ասաց Փաշինյանը: Նա պարզաբանեց, որ այս ամենն ասում է ցույց տալու համար, թե հարցերը ինչպիսի մանիպուլյատիվ շահարկումների են ենթարկվում: «Այսինքն, եթե Ոսկեպարից ծննդկանը կարող է ավելի երկար ճանապարհ կտրել, ընդ որում, շնորհիվ այն բանի, որ ճանապարհները գտնվում են փայլուն վիճակում՝ ի տարբերություն 2018 թվի: Էս փաստը ցույց է տալիս, որ մենք գործ ունենք պարզ մանիպուլյացիայի հետ», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ