Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համազասպ Դանիելյանի մորատորիումը՝ ընդդիմությանը

Համազասպ Դանիելյանի մորատորիումը՝ ընդդիմությանը
23.01.2020 | 16:38

Առավոտյան խորհրդարանն իր աշխատանքները կրկին վիճաբանություններով սկսեց: Նախ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բողոքեց, որ ԱԺ նախագահը չի ապահովում խորհրդարանի բնականոն աշխատանքը: Որոշ ընդդիմադիր պատգամավորներ էլ պնդեցին, որ Միրզոյանը սանկցիաներ է կիրառում ընդդիմադիրների նկատմամբ, մինչդեռ երբ իմքայլական պատգամավորը ձիու հետ է համեմատում ընդդիմությանը, աչք է փակում դրա վրա: Երեկ ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը ԼՀԿ նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմի քվեարկության տապալումից հետո ընդդիմադիր գործընկերների դժգոհություններից հետո հանդես էր եկել ելույթով՝ սկսելով այն անգլիական ասացվածքով, թե «ձիուն կարող ես տանել աղբյուրի մոտ, բայց երբեք չես կարող ստիպել, որ ջուր խմի»։ Դանիելյանը նշեց, որ իր խոսքը եղել է ալեգորիկ և պետք չէ խոր վիրավորվել: «Դուք ալեգորիկ խոսք չեք կարողանում հասկանալ: Այդ խոսքն ուղղված է եղել կոնկրետ մարդուն, մի տարածեք ամբողջ ընդդիմության վրա», - ասաց նա:
Պատգամավորը նաև ԱԺ նախագահի կողմից կիրառված սանկցիաները տեղին համարեց, քանի որ մի քանի օր առաջ ԱԺ նիստերի դահլիճում հնչել են հայոյանքներ ու ֆիզիկական սպառնալիքներ ու դա իրականացվել է կարգ ու կանոն հաստատելու և նիստերի դահլիճում բնական աշխատանքը ապահովելու համար:

«Ցավում եմ, որ ընդդիմադիր խմբակցության մի մասը որոշել է այս ճանապարհով գնալ, որն ուզում է խորտակվել: Եթե ձեզ հետ ուզում եք խորտակել ամբողջ ԱԺ-ն կամ ձեր ֆրակցիայի այն մարդկանց, ովքեր ուզում են կառուցողական աշխատել, իմ մասով ասում եմ, որ ես հայտարարում եմ մորատորիում, ես այլևս չեմ արձագանքելու ընդդիմության այս տեսակ հռետորաբանությանը առնվազն հաջորդ նիստի ընթացքում, չհամարեք ձեզ արհամարհված», - ասաց Դանիելյանը:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ