Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Չեմ հասկանում՝ այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են

Նիկոլ Փաշինյան. Չեմ հասկանում՝ այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են
23.01.2020 | 16:41

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արմաթ» լաբորատորիաների ծրագրին և նշեց, որ այդ հարցը վերջին շրջանում բազմաթիվ, ընդհուպ, քաղաքական շահարկումների տեղիք է տվել: «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը ՀՀ-ում սկսվել է 2014-ին և 2014-2017-ին լաբորատորիաները պետական բյուջեից ֆինանսավորվել է 188 միլիոն դրամ, 2018-2019-ին ֆինանսավորվել է մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այսինքն՝ 3 տարում 188 միլիոն դրամ, 2 տարում՝ մեկ միլիարդ 296 միլիոն դրամ, այդ թվում, պետական բյուջեի հավելյալ հավաքագրված եկամուտներից», - նշեց վարչապետը: Նա ասաց, թե մինչև հեղափոխությունը ՀՀ-ում 3 տարում բացվել է 220 ինժիներական լաբորատորիա, հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա:


«Այսինքն՝ տարուկեսում բացվել է կրկնակիից ավելի, ֆինանսավորումը ավելացրել ենք մոտ 10 անգամ և մեզ այսօր մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Ինչո՞ւմն է այդ պրոբլեմը, շատ պարզ բանի մեջ է, մենք այսօր հանրապետությունում ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մի կազմակերպությունից: Մենք ասում ենք հետևյալը, որ մենք մի պահ պետք է դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը և, ինչպես կառավարության նիստում հանձնարարել եմ, պետք է խուսափենք մեկ անձից գնումներից և անենք մրցութային կարգով և այդ վերլուծությունների արդյունքում ձևավորենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաները իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն՝ մենք ուզում ենք ասել, որ այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրենք մրցույթներ և ով կտա բովանդակություն-գին լավագույն առաջարկը, այդ կազմակերպություններն էլ կհաղթեն», - ասաց նա:


Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայացված վիճակագրությունը ամեն ինչ ցույց է տալիս: «Ես չեմ հասկանում, թե այդ ովքեր են, որ մեզ մեղադրում են, որ «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին խոչընդոտում ենք, այս թվերը իրենք թող հրապարակեն, որից հետո էժան շահարկումների դաշտ մտնեն», - ասաց նա:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ