Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գագիկ Սուրենյան. Սպասվում է ձյուն

Գագիկ Սուրենյան. Սպասվում է ձյուն
23.01.2020 | 16:42

Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք՝ ֆեյսբուքում գրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 5-8 սմ, Լոռիում և Տավուշում 1-2 սմ։ Հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, սակայն հունվարի 28-ից կրկին նույնքանով կբարձրանա։ Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-5 սմ»,-գրել է Գագիկ Սուրենյանը։

Դիտվել է՝ 676

Մեկնաբանություններ