Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իվիցա Դաչիչ. Ես նորից կերգեմ Լավրովի հետ

Իվիցա Դաչիչ. Ես նորից կերգեմ Լավրովի հետ
23.01.2020 | 16:43

Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ ուրախ է Սերգեյ Լավրովի` ՌԴ ԱԳ նախարար վերանշանակվելու կապակցությամբ: «Հիանալի է, որ Սերգեյ Լավրովը մնացել է ՌԴ ԱԳ նախարար, քանի որ ես սովոր եմ երգել նրա հետ և չէի ցանկանա փոխել դուետի կազմը: Ինձ ուրախացրել է լուրը, որ Լավրովը կմնա իմ գործընկերը: Նա Սերբիայի և մեր ժողովրդի մեծ ընկերն է: Միջազգային ասպարեզում ամեն քայլի նա պաշտպանել է մեր շահերը` հարգելով Սերբիայի տարածքային ամբողջականությունը, և հետ է մղել հարձակումները, որ ուղղված էին մեր ժողովրդին ցեղասպանության համար մեղադրելուն»,-ասել է Դաչիչը:
2015 թվականի դեկտեմբերին Իվիցա Դաչիչը (այն ժամանակ նա նաև ԵԱՀԿ նախագահն էր) և Սերգեյ Լավրովը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական համաժողովի բացմանը միասին երգել էին «Подмосковные вечера» երգը:

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ