Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լեզվակռիվ Էմանուել Մակրոնի և ոստիկանության միջև Երուսաղեմում

Լեզվակռիվ Էմանուել Մակրոնի և ոստիկանության միջև Երուսաղեմում
23.01.2020 | 16:46

Երուսաղեմի Հին քաղաքում, Սուրբ Աննա բազիլիկի մուտքի մոտ, լեզվակռիվ է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Երուսաղեմի շրջանի ոստիկանության միջև՝ հաղորդել է իսրայելական «Եդիոտ ախրոնոտ» պարբերականի պորտալը:


Մակրոնը վրդովվել է, որ ոստիկանությունը ցանկացել է իր հետ եկեղեցի մտնել: «Բոլորը գիտեն կանոնները: Ինձ դուր չի գալիս այն, ինչ դուք արեցիք: Հիմա դուրս կորեք այստեղից»,- ասել է Մակրոնը ոստիկաններին: «Ոչ ոք չի ցանկացել որևէ մեկին հրահրել: Խնդրում եմ հարգել կանոնները, որ գոյություն ունեն դարեր շարունակ: Բոլորը կհարգեն կանոնները»,- հավելել է Մակրոնը՝ դիմելով իսրայելական անվտանգության ուժերին:


«Եդիոտ Ախրոնոտ»-ը պարզաբանում է, որ Երուսաղեմի ոստիկանության աշխատակիցները գտնվել են եկեղեցու ներսում: Նման միջադեպ եղել է 1996-ին, երբ լեզվակռիվ է եղել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի և իսրայելական անվտանգության ուժերի աշխատակիցների միջև՝ Սուրբ Հարության տաճարում: Այդ ժամանակ ոստիկանությունը պաշտպանում էր Շիրակին Արևելյան Երուսաղեմի քաղաքացիներից, որ փորձում էին սեղմել նախագահի ձեռքը:
Մակրոնը Երուսաղեմ է ժամանել Հոլոքոստի հիշատակի ֆորումին մասնակցելու համար, որ տեղի կունենա հունվարի 23-ին:

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ