Տրա­գի­կո­մե­դիա եր­կու գոր­ծո­ղու­թ­յամբ

Տրա­գի­կո­մե­դիա եր­կու գոր­ծո­ղու­թ­յամբ
24.01.2020 | 04:30
Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ընտ­րու­թյան հար­ցում միշտ կարևոր է ե­ղել Ռու­սաս­տա­նի դիր­քո­րո­շու­մը։ Նի­կոլ Փա­շի­նյա­նի դեպ­քում դա չե­ղավ, ա­վե­լին, փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րից հա­կա­ռակ տե­սա­կետն է մշ­տա­պես հն­չում։ Նա ըն­դուն­ված չէ Հյու­սի­սում։ «Ի­րա­տե­սը» ա­վե­լի վաղ, իր աղ­բյուր­նե­րին հղում կա­տա­րե­լով, գրել էր, որ ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րը շո­շա­փում են Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան դաշ­տը և ար­դեն գտել են ո­րոշ գոր­ծիչ­նե­րի, ո­րոնց վրա «խա­ղադ­րույք» են կա­տա­րել։
Արևմուտ­քի հետ ա­ռա­վել ա­սո­ցաց­վող Նի­կոլ Փա­շի­նյա­նը հենց կա­ռա­վար­ման ա­ռա­ջին իսկ ա­միս­նե­րից սկ­սած հան­դի­պեց նաև ԵՄ-ի, ու ԱՄՆ-ի մեր­ժո­ղա­կա­նու­թյա­նը։ Իր մեծ հիաս­թա­փու­թյան մա­սին փաս­տեց նույ­նիսկ ին­քը` Նի­կոլ Փա­շի­նյա­նը, մտա­բե­րենք, թե միայն այն, որ ԵՄ-ի «ա­ջակ­ցու­թյունն» ինչ­պես հեգ­նեց Փա­շի­նյա­նը՝ ծեր Եվ­րո­պա­յի հայտ­նի օ­դա­նա­վա­կա­յա­նում Հա­յաս­տա­նի օ­լի­գարխ­նե­րից որևէ մե­կին թափ տա­լու և «դժ­բախ­տի» գր­պան­նե­րում «ռե­կետ» ի­րա­կա­նաց­նե­լու իր ու­նա­կու­թյան մա­սին ա­կա­մա խոս­տո­վա­նու­թյամբ։
Մեր աղ­բյու­րի պնդ­մամբ, Արևմուտքն էլ ար­դեն Փա­շի­նյա­նին այ­լընտ­րանք է փնտ­րում։ Այդ մա­սին նույ­նիսկ նրանց դի­վա­նա­գետ­ներն են ակ­նար­կել։ Իսկ որ Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի «ա­մե­նա­տես աչ­քե­րը» շատ բան են փո­խան­ցել հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րին, կաս­կա­ծից վեր է։ Ե­թե եր­կու բևեռ­նե­րի շա­հե­րը հա­մըն­կան ու Նի­կոլ Փա­շի­նյա­նին փո­խա­րի­նո­ղի դե­րում նույն ան­ձին տե­սան... բա­վա­կան ծանր օ­րեր են սպա­սում Փա­շի­նյա­նին։ ՈՒ այս­տեղ պետք չէ ա­սել՝ իսկ Հա­յաս­տա­նի ժո­ղո­վու՞ր­դը։ Հի­շենք, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նին ինչ ա­սաց Սերժ Սարգ­սյա­նը. «Ժո­ղովր­դի ա­նու­նից 7-8 տո­կոս տա­րած խմ­բակ­ցու­թյու­նը ի­րա­վունք չու­նի խո­սե­լու»։ Պարզ­վեց՝ ու­ներ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2312

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ