«Այ­սօր հրա­տա­րակ­չա­կան բիզ­նե­սում վեպն ա­վե­լի մեծ պա­հան­ջարկ ու­նի»

«Այ­սօր հրա­տա­րակ­չա­կան բիզ­նե­սում վեպն ա­վե­լի մեծ պա­հան­ջարկ ու­նի»
24.01.2020 | 05:25

«Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի շր­ջա­նա­կում հայ հե­ղի­նակ­նե­րի գր­քե­րը հրա­տա­րակ­վում են ար­տերկ­րում: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան գրահ­րա­տա­րակ­չու­թյան ո­լոր­տի գլ­խա­վոր մաս­նա­գե­տի պաշ­տո­նա­կա­տար ԱՐՄԵՆ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ տե­ղե­կաց­մամբ՝ վեր­ջին ե­րեք տա­րում 30-ից ա­վե­լի գր­քի հրա­տա­րակ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բեր­վել, ո­րոնց մի մա­սը հրա­տա­րակ­վել է, մյուս մա­սը ըն­թաց­քում է, և ծրա­գի­րը շա­րու­նա­կա­կան է:

-«Հայ գրա­կա­նու­թյու­նը թարգ­մա­նու­թյուն­նե­րում» ծրա­գիրն ի՞նչ է են­թադ­րում: Ի՞նչ մե­խա­նիզմ­նե­րով է հայ հե­ղի­նա­կը ներ­կա­յաց­վում ար­տերկ­րում:
-Խոս­քը ե­րեք տա­րի ա­ռաջ մեկ­նար­կած դրա­մաշ­նոր­հա­յին ծրագ­րի մա­սին է, ո­րով ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը ա­ջակ­ցում է ար­տա­սահ­մա­նյան այն հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րին, ո­րոնք ցան­կա­նում են ի­րենց երկ­րում օ­տար լեզ­վով հրա­տա­րա­կել հայ դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյուն: Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է գր­քի մի­ջազ­գա­յին ցու­ցա­հան­դես­նե­րին Հա­յաս­տա­նի պար­բե­րա­կան և ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան ար­դյուն­քում. հայ­կա­կան տա­ղա­վար­նե­րում նա­խա­րա­րու­թյու­նը, գրա­կան գոր­ծա­կա­լու­թյուն­ներն ու հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը ոչ միայն ձեռք են բե­րում օ­տար հե­ղի­նակ­նե­րին հա­յե­րեն հրա­տա­րա­կե­լու ի­րա­վունք­ներ, այլև օ­տա­րերկ­րյա հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րին ա­ռա­ջար­կում են հայ գրա­կա­նու­թյուն: Այ­սօր մենք խո­սում ենք ար­դյունք­նե­րի մա­սին: 2018-ին հրա­տա­րակ­վել է 8 գիրք: 2019-ի դեկ­տեմ­բե­րին կնք­վել են պայ­մա­նագ­րեր 16 գր­քի հրա­տա­րակ­ման հա­մար, ո­րոնք մինչև նո­յեմ­բեր լույս կտես­նեն: Այս տա­րի ակն­կալ­վում են պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ևս 5-10 գր­քի հրա­տա­րակ­ման հա­մար:
-Կն­շե՞ք ար­դեն լույս տե­սած գր­քե­րի ա­նուն­ներ:
-Թու­մա­նյա­նը լույս է տե­սել լատ­վիե­րեն, լիտ­վե­րեն, գեր­մա­նե­րեն, հո­լան­դե­րեն, Գուր­գեն Խան­ջյա­նի «Ե­նո­քի աչ­քը», Հրա­չյա Սա­րի­բե­կյա­նի «Երկ­վո­րյակ­նե­րի արևը»՝ մա­կե­դո­նե­րեն, Ա­լեք­սանդր Թոփ­չյա­նի «Բանկ Օ­տո­մա­նը»՝ սեր­բե­րեն, Սու­սան­նա Հա­րու­թյու­նյա­նի «Ագ­ռավ­նե­րը Նո­յից ա­ռաջ» վե­պը, Գրի­գի «Հի­սու­սի կա­տուն», Կա­րի­նե Խո­դի­կյա­նի «Դու­ռը թա­կում են» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն՝ անգ­լե­րեն:
-Ինչ­պե՞ս եք ընտ­րում ար­տա­սահ­մա­նյան հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը:
-Նա­խա­րա­րու­թյան գրահ­րա­տա­րակ­չու­թյան ո­լոր­տի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը քն­նող մաս­նա­գի­տա­կան խոր­հուր­դը դի­տար­կում է ար­տերկ­րի հրա­տա­րա­կիչ­նե­րի ներ­կա­յաց­րած հայ­տե­րը, այ­սինքն՝ քն­նում է, թե որ հե­ղի­նակ­նե­րի հա­մար որ հրա­տա­րա­կիչ­ներն են դի­մել, ման­րա­մասն ու­սում­նա­սի­րում հրա­տա­րակ­չու­թյան հե­ղի­նա­կու­թյու­նը և փոր­ձը թարգ­մա­նա­կան գրա­կա­նու­թյուն հրա­տա­րա­կե­լու գոր­ծում: Կարևո­րում ենք նաև թարգ­ման­չի կեն­սագ­րու­թյու­նը, թե մինչ այդ ինչ թարգ­մա­նու­թյուն­ներ է ա­րել և ինչ ո­րա­կի: Անհ­րա­ժեշտ է նաև, որ թարգ­մա­նու­թյու­նը կա­տար­վի բնագ­րից, այս դեպ­քում՝ հա­յե­րե­նից: Նա­խա­րա­րու­թյու­նը հայտ ներ­կա­յաց­րած հրա­տա­րակ­չու­թյա­նը ե­րեք ամս­վա ըն­թաց­քում պա­տաս­խա­նում է. կամ հաս­տա­տում է, կամ մեր­ժում:
-Հրա­տա­րակ­վող գր­քե­րը միայն տվյալ երկ­րու՞մ են շր­ջա­նառ­վում, թե՞ հա­յաս­տա­նյան գրա­շու­կա էլ են մտ­նում:
-Տվյալ երկ­րում: Ժա­մա­նա­կին Հա­յաս­տա­նում օ­տար լե­զու­նե­րով գր­քեր էին հրա­տա­րակ­վում, ին­չը շատ ան­հաս­կա­նա­լի է, ո­րով­հետև մեզ­նում չկա այդ գրա­կա­նու­թյու­նը սպա­ռող ըն­թեր­ցող լսա­րան: Դրա հա­մար ոչ միայն կարևո­րում ենք, որ մեր հե­ղի­նակ­նե­րի գր­քե­րը հրա­տա­րակ­վեն ար­տերկ­րում, այլև հետևում ենք, որ տվյալ երկ­րի գրա­խա­նութ­նե­րում ան­պայ­ման լի­նեն: Դրա ցու­ցի­չը նաև այն է, որ ծրագ­րին ա­ջակ­ցում ենք մաս­նա­կի, այ­սինքն՝ հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը ևս ներդ­րում են ու­նե­նում հրա­տա­րակ­ման գոր­ծում. պետք է այդ գիր­քը վա­ճա­ռեն, որ շա­հույթ ստա­նան: Իսկ վա­ճա­ռե­լու հա­մար պետք է գիր­քը գո­վազ­դեն, ին­չի ար­դյուն­քում ոչ միայն հայ գրա­կա­նու­թյունն է ար­տերկ­րում դառ­նում ճա­նա­չե­լի, այլև Հա­յաս­տա­նը և հայ մշա­կույ­թը:
-Ար­տերկ­րի հրա­տա­րա­կիչ­նե­րը ո՞ր ժան­րի գրա­կա­նու­թյանն են նա­խա­պատ­վու­թյուն տա­լիս:
-Հիմ­նա­կա­նում նա­խընտ­րում են ար­ձակ գոր­ծեր, հատ­կա­պես՝ վե­պեր: Այ­սօր գրահ­րա­տա­րակ­չու­թյան բիզ­նե­սում ա­վե­լի մեծ պա­հան­ջարկ ու­նի:
-Գրող­նե­րը հո­նո­րար­ներ ստա­նու՞մ են ի­րենց գր­քե­րի վա­ճառ­քից:
-Ի­հար­կե, երբ հրա­տա­րա­կի­չը գրո­ղից գնում է նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը թարգ­մա­նա­բար օգ­տա­գոր­ծե­լու գույ­քա­յին ի­րա­վուն­քը, վճա­րում է հո­նո­րար, ո­րի չա­փը ո­րո­շում են գրո­ղը և նրա գրա­կան գոր­ծա­կա­լը բա­նակ­ցու­թյուն­նե­րի ար­դյուն­քում:
-Ծրագ­րի շր­ջա­նա­կում ար­դեն հրա­տա­րակ­ված-շր­ջա­նառ­ված գր­քե­րի վա­ճառ­քի ար­դյուն­քի մա­սին ի՞նչ տվյալ­ներ կան:
-Գի­տեմ, որ մեծ հա­ջո­ղու­թյուն են ու­նե­ցել Ա­րամ Պա­չյա­նի գր­քե­րը, հրա­տա­րակ­վել են և՛ ուկ­րաի­նե­րեն, և՛ անգ­լե­րեն: «Գլա­գոս­լավ» հրա­տա­րակ­չու­թյու­նը հրա­տա­րա­կել է «Ցտե­սու­թյուն, ծիտ» վե­պը, ցան­կա­նում է հրա­տա­րա­կել նաև «Ռո­բին­զոն» պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն: Հա­վա­նա­բար, մինչև տա­րե­վերջ լույս կտես­նի: Ի դեպ, հա­ջո­ղու­թյու­նը չափ­վում է ոչ միայն գր­քի վա­ճառ­քի թվով, այլև դրա շուրջ մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի ծա­վա­լած խո­սակ­ցու­թյամբ՝ քն­նա­դա­տու­թյամբ:
-Ծրագ­րում չընդգրկված գրող­նե­րի շր­ջա­նում դժ­գո­հու­թյուն­ներ չկա՞ն:
-Դր­սում ներ­կա­յա­նա­լու միակ տար­բե­րա­կը գրա­կան գոր­ծա­կալ ու­նե­նալն է: Դրա հա­մար գրող­նե­րին հոր­դո­րում ենք ու­նե­նալ գրա­կան գոր­ծա­կալ­ներ, ո­րոնք կներ­կա­յաց­նեն նրանց մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում: Նա­խա­րա­րու­թյու­նը ի­րա­վա­սու է ներ­կա­յաց­նե­լու այն գրող­նե­րին, ո­րոնց մա­հից ան­ցել է 70 տա­րի, և ո­րոնց աշ­խա­տանք­նե­րը հան­րա­յին սե­փա­կա­նու­թյուն են, ա­զա­տո­րեն, ա­ռանց ի­րա­վուն­քի ձեռք­բեր­ման հրա­տա­րակ­չու­թյուն­նե­րը կա­րող են հրա­տա­րա­կել՝ հա­մա­ձայն «Հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի և հա­րա­կից ի­րա­վունք­նե­րի մա­սին» ՀՀ օ­րեն­քի: Հո­բե­լյա­նա­կան տա­րում, օ­րի­նակ, չորս լեզ­վով Թու­մա­նյան ենք հրա­տա­րա­կել, շու­տով Կո­մի­տա­սի «Նա­մակ­ներ»-ը լույս կտես­նի Կա­նա­դա­յում: Իսկ ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի գոր­ծե­րի հան­րահռ­չակ­ման հա­մար մենք ստեղ­ծում ենք պայ­ման­ներ: ՈՒ­նենք դրա­մաշ­նոր­հա­յին ծրա­գիր, մաս­նա­կի ա­ջակ­ցում ենք, պետք է գնալ և գտ­նել գրա­կան գոր­ծա­կալ­ներ:
-Բայց Հա­յաս­տա­նում կա՞ն գոր­ծա­կալ­ներ:
-Հա­յաս­տա­նում կա եր­կու գրա­կան գոր­ծա­կա­լու­թյուն՝ «Ա­րի»-ն և «Ա­ռա­ջին գրա­կան գոր­ծա­կա­լու­թյուն»-ը: Կար­ծում եմ, որ ու­նենք գրա­կան գոր­ծա­կալ­նե­րի կա­րիք՝ դաշտն ա­վե­լի բազ­մա­զան, մր­ցակ­ցա­յին դարձ­նե­լու և ո­լոր­տը զար­գաց­նե­լու հա­մար: Մենք հի­մա ծրագ­րեր ենք նա­խագ­ծում Հա­յաս­տա­նում գրա­կան գոր­ծա­կա­լի ինս­տի­տու­տը կա­յաց­նե­լու ուղ­ղու­թյամբ: Այդ աս­պա­րե­զում շատ ա­նե­լիք­ներ կան:
Զրու­ցեց
Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2325

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ