ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրեց բրեկզիտի օրենքը

Մեծ Բրիտանիայի թագուհին ստորագրեց բրեկզիտի օրենքը
24.01.2020 | 16:16

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը ստորագրել է ԵՄ-ից դուրս գալու՝ բրեկզիտի օրենքը, որ պետք է վավերացնի Եվրախորհրդարանը: Հունվարի 31-ին Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, բայց կմնա միասնական մաքսային տարածքում և կսկսի ԵՄ-ի հետ բանակցել առևտրային համաձայնագրի շուրջ: Եթե մինչև այս տարվա վերջ չհաջողվի պայմանավորվել և Լոնդոնը չխնդրի անցումային շրջանի երկարաձգում, 2021-ին Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև մաքսային պատնեշ կառաջանա: Նախկին կանոնները կկիրառվեն միայն Հյուսիսային Իռլանդիայի համար:

Դիտվել է՝ 419

Մեկնաբանություններ