Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՔԾ-ն հերքում է Հրայր Թովմասյանի և նրա փաստաբանի հայտարարությունը

ՀՔԾ-ն հերքում է Հրայր Թովմասյանի և նրա փաստաբանի հայտարարությունը
24.01.2020 | 16:22

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկություն իրականացնելու դատարանի որոշմանը, «ակնհայտ ապատեղեկատվություն է», հայտարարում է ՀՔԾ-ն։ «Հարկ ենք համարում տեղեկացնել, որ քննիչի կողմից խուզարկությանը մասնակցող անձանց, այդ թվում` պաշտպանական թիմին հնարավորություն է տրվել քրեադատավարական օրենքով սահմանված կարգով ծանոթանալ որոշմանը: Ամրամ Մակինյանի հայտարարությունը նպատակ է հետապնդում ընդամենը խոչընդոտել քննչական գործողության իրականացմանը», - ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։


ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմին հորդորում է գործել օրենքի սահմաններում և զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող ու հանրությանն ապակողմնորոշող հայտարարություններ հնչեցնելուց:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ