Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արսեն Բաբայան. Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին

Արսեն Բաբայան. Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքին
24.01.2020 | 16:24

Սա հերթական մի օպերացիա է՝ ճնշելու Հրայր Թովմասյանի ընտանիքին, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տան բակում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ «Պատկերացնում եք, առավոտ շուտ մտնում են բնակարան, որտեղ կան երեխաներ, և սկսում են խուզարկություն իրականացնել։ Խուզարկությունն այնպիսի քրեական գործի շրջանակում է, որն, ըստ մեղադրանքի, բավականին վաղուց է եղել, և հայտնի է բոլորիդ։ Այս դեպքում, բնականաբար, իմ համոզմամբ, խուզարկության իմաստն էլ գոյություն չունի», - ասաց Արսեն Բաբայանը։ Նա ենթադրում է, որ այս դեպքում խուզարկությունը նոտարների գործով է, քանի որ Հրայր Թովմասյանը բացառապես այդ գործով է ներգրավված որպես մեղադրյալ։ «Սա ուղղակի ժողովրդին ցույց տալու համար է, թե տեսեք, ինչ-որ մի բան իրականացվում է։ Այստեղ կեղծ օրակարգ ստեղծելու խնդիր կա», - ասաց Արսեն Բաբայանը:

Դիտվել է՝ 497

Մեկնաբանություններ