Ստեփանակերտում ընթացքի մեջ են Արցախի պետական-պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքի կառուցման աշխատանքները. շենքը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև տարվա վերջ: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1939 թվականին։ ԱՀ պատմամշակութային միակ օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ։ Արցախում իրականցվող պեղումների շնորհիվ թանգարանը հնարավորություն ունի արդյունավետ կերպով ընդլայնելու իր ցուցանմուշների ցուցակը։ Տարվա ընթացքում թանգարանն ունենում է 13-18 հազար այցելու, աստիճանաբար ավելանում է՝ հատկապես օտարերկրացիների թիվը։