ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ աշխատավարձ ստանալու, բայց աշխատանքի չգնալու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի՝ աշխատավարձ ստանալու, բայց աշխատանքի չգնալու մասին
25.01.2020 | 17:11

«Եթե այդպիսի երևույթ կա, մտահոգում է, չի կարող չմտահոգել».-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կապանում հարցին ի պատասխան, թե վարչապետին չի մտահոգում, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը ստանում է բարձր աշխատավարձ, օգտվում է ծառայողական մեքենայից, բայց չի ներկայանում աշխատանքի:


«Ես առաջին անգամ եմ լսում, ճիշտն ասած այդպիսի բան և կհետաքրքրվեմ մանրամասն»,-նշեց նա: Անդրադառնալով հարցին, թե և ինչպե՞ս եղավ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ու գլխավոր դատախազությունը դարձան նոր Հայաստանի դատախազություն, վարչապետն արձագանքեց. «ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք 2017 թ. ընտրություններում ընտրակաշառք են վերցրել և քվեարկել են, և 2018-ին դարձան նոր Հայաստանի քաղաքացի: Բազմաթիվ քաղաքացիներ կային, որ երբ ես ասում էի՝ Հայաստանում առանց բռնության հնարավոր են քաղաքական փոփոխություններ, մեզ համարում էին իշխանության պրոյեկտ՝ ոչ առանց իշխանական լրատվամիջոցների օգնության: Այդ մարդիկ ինչպե՞ս հարյուր հազարավորներով դարձան նոր Հայաստանի քաղաքացիներ:

Այդպես էլ կարող են լինել բազմաթիվ մարդիկ պետական կառավարման համակարգում, կարող են, ես չեմ ասում, որ հիմա կան: Բա ինչու՞ չեք հարցնում, որ հայտարարում էի, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է, ու՞մ նկատի ունեի, ի՞նչ նկատի ունեի»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ հավելելով.
«Այդ հնարավորությունը սահմանափակված չէ որևէ գերատեսչության աշխատողի կամ չաշխատողի, որևէ քաղաքի, գյուղի բնակչի համար»:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ