Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյյան. ՀՀ գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը

Նիկոլ Փաշինյյան. ՀՀ գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը
25.01.2020 | 17:16

Հայաստանի գործող ԱԺ-ի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, որ լուծարել է իր երկրի խորհրդարանը, ըստ էության, ընդունելով, որ իրենց երկրի խորհրդարանը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ Կապանում մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե գոհ է ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության աշխատանքից:

«Նա խնդիր է դրել, որ Ադրբեջանի խորհրդարանում պետք է լինեն երիտասարդներ, ում կրթական ցենզն ավելի բարձր կլինի, ով միջազգային ատյաններում ավելի հաղորդակցվող և ընկալելի կլինի: Այս պահանջը ձեր կարծիքով որտեղի՞ց է առաջացել, առաջացել է ՀՀ խորհրդարանի, մասնավորապես, մեծամասնության միջազգային գործունեությանը հետևելու արդյունքում: Սա է գնահատականը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քաղաքական նախապայման չի տեսնում: Ըստ նրա՝ ՀՀ-ում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրություններ. «Արտահերթ ընտրությունների վերաբերյալ Սահմանադրությունում կոնկրետ մեխանիզմներ են դրված, որտեղ եք տեսել, որ ոչ մի քաղաքական նախադրյալ չլինի և հանկարծ ինչ-որ մեկը որոշի արտահերթ ընտրություններ անցկացնի, խաղուպար չէ»,- ասաց նա: Վարչապետը հերքեց մամուլի հրապարակումները, որ «Իմ քայլը» խմբակցության հետ 1-2 օրվա պարբերականությամբ հանդիպումներ է անցկացնում և դժգոհություններ հայտնում խորհրդարանական մեծամասնության աշխատանքի վերաբերյալ: «Ես որքան հանդիպում եմ «Իմ քայլը» խմբակցության հետ, դուք իմանում եք: Կուզեի և իրենք էլ կուզեին, կարծում եմ, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Մեր քաղաքական թիմն անհատների, ազատ մարդկանց քաղաքական թիմ է և քննարկումների ընթացքում դրվագներ են լինում, որ ես եմ դժգոհություն արտահայտում ինչ-որ բանից, դրվագներ են լինում, որ իրենք են դժգոհություն արտահայտում: Դա պրոբլե՞մ է, բա սովոր ենք նրան, երբ ոչ մի քննարկում, բողոք չկա, բոլորը գոհ են, երջանիկ են: Ես ինքս իմ աշխատանքից երբեք գոհ չեմ եղել և կյանքում գոհ չեմ լինելու: Հետևաբար, քչանում է հավանականությունը, որ ես ուրիշի աշխատանքից շատ գոհ կլինեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 522

Մեկնաբանություններ