Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու. Դավիթ Խաժակյան
25.01.2020 | 22:20

Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու: Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու »Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:


«Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հռետորաբանության մեջ այդպես էլ չտարբերակեց իր դուշմաններին թշնամիներից, թշնամիներին` մրցակիցներից:
Ժամանակին ես կարծում էի, թե «սև ու սպիտակը» քվե ստանալու հնարք է, բայց ո՛չ, դա Փաշինյանի տեսած գունային սպեկտրն է...
Փաշինյանն ունի եզակի տաղանդ իր երբեմնի դաշնակիցներին հնարավորինս թշնամացնելու ու առհասարակ բնության գունապնակը լիարժեք տեսնողներին «տեղը չբերող» պիտակավորելու:


Իհարկե Փաշինյանի մոտեցումները չեն կարող փոխել մեր քաղաքական գիծը: Դասական քաղաքականությունը վեր է շնորհակալ կամ երախտամոռ վարքագծից: Կարևորը մեր պետականությունն է, որի կողքին ենք մենք ցանկացած փորձության ժամանակ»,- գրել է նա:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ