Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սուլեյմանիի սպանությունից հետո

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները՝ անգամ Սուլեյմանիի սպանությունից հետո
25.01.2020 | 22:32

Իրանը չի բացառում ԱՄՆ-ի հետ բանակցությունները` անգամ գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո՝ ասել է ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Spiegel-ին հարցազրույցում:

Նա ընդգծել է՝ անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: «Մեզ համար նշանակություն չունի՝ ով է նստած Սպիտակ տանը, մեզ համար կարևոր է, թե ինչ քաղաքականություն է այդ անձը վարում, - ասել է Զարիֆը: -Թրամփի վարչակազմը կարող է ուղղել իր սխալը, չեղարկել սահմանափակումներն ու վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Մենք պատրաստակամ ենք, նրանք են հեռացել»:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ