Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նիկոլ Փաշինյան. Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը

Նիկոլ Փաշինյան. Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը
25.01.2020 | 22:37

Իրավական խնդիրներ կարող են լինել, որովհետև, ենթադրում եմ, «Լիդիանն» արբիտրաժ կդիմի՝ Կապանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես այսօր էլ կոչ եմ անում բացել ճանապարհը և համարում եմ մեր սիրելի հայրենակիցների գործողությունները ոչ տրամաբանական, որովհետև իրենց պատճառով է, որ հարցը մտել է փակուղի և դուրս չի գալիս։ Այդ հարցը որևէ ձևով չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է։ Չի լուծվելու դա: Նույն ստատուս քվոյի վրա մնալու է, ինչ 2018 թ. էր, ո՛չ այս, ո՛չ այն կողմ», - նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ ինքը շահագրգռվածություն ունի, որ Ամուլսարի հանքը շահագործվի։

«Եվ այո՛, և ո՛չ: Ես շահագրգռվածություն ունեմ, որ Ամուլսարի հանքը շահագործվի, որովհետև դա կապված է Հայաստանի անվտանգային միջավայրի հետ: Եթե Ամուլսարը շահագործվեր՝ այս տարի մենք կունենայինք ոչ թե 7,5 և ավելի, այլ շատ ավելի մեծ տնտեսական աճ, հազարավոր աշխատատեղեր: Բայց, մյուս կողմից, ես ոչ մի պարագայում չեմ համաձայնվի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի, Ջերմուկի և հարակից գյուղերի բնակիչների առողջության և երկրի բնապահպանությանն անվերականգնելի վնասներ հասցնելու հաշվին», - ընդգծեց նա: Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ հանք տանող ճանապարհը փակ է, չեն կարողանում գալ եզրակացության՝ հանքի շահագործումն անդառնալի վնասներ է պարունակում: «Ես համարում եմ այդ գործողությունները չտրամաբանված, անհարգալից, որոնք չեն բխում Հայաստանի շահերից: Նաև այդ իրավիճակում շահագրգիռ են որոշ շրջանակներ, որ բորսայում ինչ-որ բաներ տեղի ունենան և իրենք կարողանան ձեռք բերել բաժնետոմսեր: Բայց նրանց երազախաբություն է սպասվում, որովհետև մենք այդպիսի զարգացում և այդպիսի մանր պրոցեսներ թույլ չենք տալու», - նշեց վարչապետը

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ