Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էդուարդ Շարմազանով. Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում

Էդուարդ Շարմազանով. Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում
25.01.2020 | 22:44

Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


«Այսքանից հետո ո՞վ է դավաճան: «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ:
Հերիք է կախվես հանրապետականից: Չհամարձակվես քո սեփական ձախողումները մեզ վերագրել: Իսկ վիրավորանքներով խոսելը փաստում է քո փաստազուրկ եւ պարտված լինելու մասին, պարոն պոպուլիզմի տրիբուն:


Եւ դո՞ւ ես սրբությունից խոսում. մեկը, ով սիրո եւ համերաշխության անվան տակ ատելություն է քարոզում, ժողովրդին սեւ ու սպիտակի բաժանում, ասֆալտին փռում, թաթիկներ կտրում, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարում, երկխոսում Ադրբեջանի ժողովրդի հետ, իսկ Արցախի հերոսներին անվանարկում ու նսեմացնում: Այսքանից հետո ու՞մ պետք է համարել դավաճան»,- գրել է նա:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ