Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՍԱՏՄ. Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Հայաստան

ՍԱՏՄ. Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից Հայաստան
26.01.2020 | 15:19

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով արգելվել է Չինաստանց, չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի տարածք` կորոնավիրուսի մուտքը կանխելու նպատակով: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքերում հրապարակված տեղեկատվությունն է: Արգելանքը կգործի մինչև ԿԱՀԿ-ի և ԱՀԿ-ի կողմից Չինաստանը կորոնավիրուսից ազատ ճանաչելու մասին պաշտոնական տեղեկատվության հրապարակումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:


Անցած մեկ օրում կորոնովիրուսից մահացածների թիվը 26-ից հասել է 41-ի, վարակվածներինը՝ 1300-ի: Մահացածների թվում է մի բժիշկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից էլ սկիզբ է առել համաճարակը: Նոր վիրուսը նաև աշխարհագրությունն է ընդլայնել՝ հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆրանսիան հաղորդում է ախտահարված երրորդ հիվանդի մասին: Վարակի դեպքեր են հայտնաբերվել ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայլանդում, Սինգապուրում, Նեպալում ու Վիետնամում:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ