Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյան. Երուսաղեմի սրբազան հողը կարող է ՀՀ-ի և հայ հոգևոր մշակույթի ճանաչման կամուրջ դառնալ

Արմեն Սարգսյան. Երուսաղեմի սրբազան հողը կարող է ՀՀ-ի և հայ հոգևոր մշակույթի ճանաչման կամուրջ դառնալ
26.01.2020 | 15:40

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանվիրական և գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճար, որ կառուցված է Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի խաչելության տեղի, Խաչգյուտի քարայրի և այլ սրբավայրերի վրա։ Քրիստոսի գերեզմանը գտնվում է Ս. Հարության տաճարի մեծ գմբեթի տակ: Տաճարը համատեղ տնօրինում են Հայ, Հույն և Կաթոլիկ եկեղեցիները: Հայաստանի նախագահին և տիկնոջը դիմավորել են Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Գերաշնորհ տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, հայ հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Նախագահ Սարգսյանը և Նունե Սարգսյանը շրջել են տաճարում, եղել սրբավայրերում, մոմ վառել, աղոթել, զրուցել հոգևորականների հետ: Հայ հոգևորականների հետ հանդիպմանը նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովուրդը հսկայական մշակութային, հոգևոր արժեքներ ունի այս հողում, և կարիք կա այդ ամենը շատ ավելի լավ ցուցադրելու և՛ Երուսաղեմի այցելուներին, և՛ աշխարհին՝ ընդհանրապես: Նախագահի խոսքով՝ այս սրբազան հողն ու վայրը կարող են կամուրջ դառնալ, որ այն մարդիկ, ովքեր այցելում են այստեղ, նաև Երուսաղեմի միջոցով ճանաչեն Հայաստանը, հայ հոգևոր ու մշակութային մեծ ժառանգությունն ու արժեքները:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ