Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը հասել է Բելառուս

Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը հասել է Բելառուս
26.01.2020 | 23:26

Նորվեգական նավթի առաջին խմբաքանակը` 3,5 հազար տոննա վառելիքն արդեն հասել է Բելառուս, հայտարարել է վերամշակման գործարանը: Մինսկն Օսլոյից 86 հազար տոննա նավթ է գնել, որ Բելառուս կհասնի մի քանի շաբաթից: Ռուսական նավթի մատակարարումները դադարել են հունվարի 1-ից, դաշնակից երկրներին մինչ օրս չի հաջողվել համաձայնության գալ նավթի գնի շուրջ: Բելառուսի նախագահը հայտարարում է, թե Ռուսաստանը միտումնավոր թանկացնում և միջազգայինից էլ բարձր գին է առաջարկում` փորձելով ճնշել իրենց` երկու պետությունները միավորելու համար: «Ես նման քայլի երբեք չեմ գնա և մեկ թիզ անգամ չեմ զիջի մեր ինքնավարությունից», - նախօրեին հայտարարել էր Լուկաշենկոն` ընդգծելով` Մինսկը անհրաժեշտ նավթը ձեռք կբերի այլ աղբյուրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից ու Ադրբեջանից:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ